Ռուսաստանի և ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարող գործակալությունները չեն թողնի որպեսզի անգամ ամենաթույլ թմրանյութերն օրինականացվեն: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է թմրանյութերի վաճառքի ընթացքին հետևող և կանխող՝ ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
«Մարիխուանայի օգտագործումը շատ հոգեկան խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ և նպաստել, որպեսզի այն օգտագործողները հետագայում ավելի ուժեղ թմրանյութեր սկսեն ընդունել»,- հայտարարել է Իվանովը:
Սակայն ԱՄՆ-ում գործում է մի կազմակերպություն, որը ձգտում է բարեփոխումներ մտցնել մարիխուանայի օգտագործման հետ կապված օրենքների մեջ: Մի քանի նահանգներ դադարել են այս թմրանյութի օգտագործումը հանցագործություն համարել, իսկ այլ նահանգներ էլ այն օգտագործում են բուժական նպատակներով:










































