Լրագրող-վերլուծաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրում է.
Հայաստանում ամենամեծ շարիկ գլորողները հեռուստալրատվականներն են: Օրինակ, մի՞թե շարիկ գլորոցի չի, երբ ասենք հեռուստալրատվականը կարող է մի մեծ ռեպորտաժ անել «պրոսպեկտում» բացված ոսկերչական իրերի մի շքեղ խանութի մասին, ցույց տալ եսիմինչերից սարքած ճարմանդներն ու զարդերը, հետո էլ հարցազրույց անել գազանանոցում առաջին անգամ փիղ տեսած երեխայի հայացքով զարդերին նայող «փայլուն հասարակության» ներկայացուցիչներից:
Միթե աղքատության, իրավախախտումների, հիվանդությունների, կոռուպցիայի և էլ չգիտես ինչ զիբիլի մեջ թաղված երկրում ինչ որ նորաբաց բրենդների կամ եսիմինչերի գովազդ-ռեպորտաժներն են հեռուստալրատվականի անելիքը, թեկուզ ամենավերջին կամ նախավերջին անելիքը: Ի՞նչ է դա, եթե ոչ շարիկ գլորոցի, ընդ որում մի քսան շ-ով:










































