Ինչպես հաղորդում է CNN-ը, հղում կատարելով բարձրաստիճան արաբ դիվանագետի այսօր արած հայտարարությանը, Սիրիան «սկզբունքորեն» ընդունել է Արաբական երկրների լիգայի ծրագիրը` թույլ տալով 500 դիտորդների մտնել երկիր` հաստատելու, որ կառավարությունը քաղաքացիներին պաշտպանելու համար համապատասխան միջոցներ է ձեռնարկել:
«Սիրիան արձանագրությունը ստորագրելուց առաջ խնդրել է նրանում փոփոխություններ մտցնել»,– ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ, ըստ Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների քվեարկության, Սիրիան պետք է հեռացվեր Լիգայից: Սակայն Մարոկկոյում չորեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպումից հետո Լիգան որոշել է Դամասկոսին երեք օր ժամանակ տալ՝ արձանագրության պահանջները կատարելու համար:








































