Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաց պատրիարք Իլյա 2-րդը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու համար Ռուսիո պատրիարք Կիրիլ 2-րդի 65-ամյակին նվիրված միջոցառումներին։
Նշվում է, որ Իլյա 2-րդը չի պլանավորել պաշտոնական հանդիպումներ ՌԴ ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Իլյա 2-րդի ռուսական այցն ավարտվում է նոյեմբերի 24-ին։
Նոյեմբերի 20-ին նույն նպատակով Մոսկվա է մեկնելու Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինիս ռուսական այցն ավարտվելու է նոյեմբերի 22-ին։ Փաշազադեն պլանավորել է Մոսկվայում հանդիպել Իլյա 2-րդի հետ։









































