Երկուշաբթի օրը` նոյեմբերի 21-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Հիշեցնենք, որ կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ Հանձնաժողովը հայտնաբերել էր մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում և հանձնվել է լաբորատոր փորձաքննության:
Նիստի ընթացքում կհրապարակվեն բոլոր օրինախախտների անունները, ինչպես նաև փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողերին:









































