Այսօր` նոյեմբերի 17-ին, ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին:









































