Բջջային կապի պակիստանյան ընկերությունը արգելափակելու է այն SMS-հաղորդագրությունները, որոնք պարունակում են վիրավորական բառեր և արտահայտություններ:
Ինչպես հայտնում է BBC-ն, երկրի իշխանությունները կազմել են բառերի ու բառակապակցությունների ցուցակը երկու լեզվով` անգելերենով և ուրդուով: Սև ցուցակում են հայտնվել օրինակ «մետեորիզմ» և «շոյել» բառերը: Արգելվել են նաև «ոտք» բառը պարունակող բառակապակցությունները:
Երկրի իշխանությունները ընդգծում են, որ մտահոգ են մարդկանց միջև հաղորդագրության պարկեշտ բնույթի համար: Սակայն հեռահաղորդագրության ընկերությունը հայտարարել է, որ այս նորամուծությունը իրեն կզրկի 40 տոկոս եկամտից:











































