Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Գողական» բարքեր. «Բողոքարկելն իմ ոճի մեջ չէ»

Կիրակի օրը Իջևանում քաղաքապետի թեժ ընտրությունն ավարտվեց ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանի պարտությամբ: ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը հավաքեց 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406: Վարուժան Ներսիսյանը ընտրությունների ընթացքի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին պատասխանել է մեր հարցերին:

– Պարոն Ներսիսյան, ըստ Ձեզ` որքանո՞վ թափանցիկ անցան Իջևանի քաղաքապետի ընտրությունները, երբ մեզ մինչև ընտրությունը տված հարցազրույցում նշում էիք, որ ընտրակաշառք էր բաժանում ԲՀԿ-ն:

– Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ինձ ընտրողներին, որոնք բոլոր ընտրություններին իրենց ձայնը ինձ են տվել և իմ կատարած աշխատանքներին: Այնպես որ, այսօր ես ինձ հաղթողի կարգավիճակում եմ զգում, այսքան մարդ միշտ իմ կողքին կանգնած է եղել յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Ես ընդհանուր առմամբ նույն ձայներն եմ ստացել` առանց վարչական և տեղի կուսակցական կառույցի աջակցության: Մի կողմում ես իմ համախոհների հետ էի, իսկ մյուս կողմում ԲՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով` վարչական, կուսակցական, պատգամավորական: Ես միշտ պայքարել եմ որպես անհատ: Իջևանը ոչ թե կարիք ուներ մայրաքաղաք Երևանից այդպիսի դեսանտի` ընտրակաշառքի, բամբասանքների, բողոքող խմբերի, սև PR-ի, այլ ինչպես հանրապետության մյուս համայնքները, կարիք ուներ համերաշխ մթնոլորտի և լուրջ աջակցության: Հուսով եմ, որ այն խոստումները, որ ԲՀԿ-ն և նրա թեկնածուն տվել են` կապված աշխատավարձերի բարձրացման, նպաստների ավելացման, աշխատատեղերի ստեղծման, քաղաքի բոլոր փողոցների ասֆալտապատման ուղղությամբ, այնպիսի խոստումներ, որ քաղաքապետի իրավասություններից մեծ մասամբ դուրս են, մինչև գարնանը խորհրդարանական ընտրություններ` դրանց մի մասն իրականացրած կլինի:

– Փաստորեն, ՀՀԿ-ն Ձեզ աչքաթող արեց, չսատարեց: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ օրերս հայտարարեց, որ ի՞նչ տարբերություն` ով է ընտրվել, մեր կոալիցիոն գործընկերն է հաղթել ընտրություններին:

– Նախ կուզենայի ասել` խոսքը ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ երևի Իջևանի մարզային կառույցի մասին է, եթե դրա մասին է, ապա` իհարկե… Բայց ես գտնում եմ, որ մնալու եմ Իջևանում և ակտիվորեն զբաղվելու եմ քաղաքականությամբ: Կուսակցական առումով իմ ընտրությունը կատարել եմ, կծավալեմ կուսակցական ակտիվ աշխատանք, հատկապես հիմա ավելի կարևոր է, քանի որ մեզ առջևում լուրջ համապետական ընտրություններ են սպասվում՝ սկզբում ԱԺ-ի, հետո՝ ՀՀ նախագահի: Փորձելու ենք շտկել ՀՀԿ տեղական կառույցում տիրող վիճակը, որ այլևս ՀՀԿ տեղական կառույցի անդամները չաշխատեն այլ կուսակցությունների օգտին:

– Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այդպես էլ Ձեզ չաջակցեց: Ձեր հարաբերությունները լարվա՞ծ են:

– Եթե անձնական հարաբերությունների մասին է խոսքը, ապա նորմալ հարաբերություններ են:

– Իսկ կուսակցակա՞ն:
– Մարզպետը մեր մարզի Հանրապետական կառույցի ղեկավարն է, ես էլ կուսակցության սովորական անդամ եմ:

– Ասում են` Սերժ Սարգսյանը դրական վերաբերմունք ունի Ձեր նկատմամբ և Ձեզ առանց պաշտոն չի թողնի: Ձեզ այս լուրերը հասե՞լ են, և ի՞նչ պաշտոնի ակնկալիք ունեք:

– Ասացի` ինչով եմ զբաղվելու, ես պատրաստվելու եմ ընտրությունների և կուսակցությունում փորձելու եմ իրավիճակը շտկել: Մի քիչ էլ իմ ընտանիքով կզբաղվեմ, որովհետև այս տարիներին, բնական է, որ այդ հնարավորությունը չի եղել և, իհարկե, ակտիվ քաղաքականությամբ կզբաղվեմ: Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա, ճիշտն ասած, դա նախագահի տրամադրության տակ է՝ որպես կուսակցության ղեկավարի:

– Հնարավո՞ր է՝ այս անգամ որպես պատգամավոր առաջադրվեք:

– Այս պահին դա բացառվում է, ես չեմ էլ մտածում դրա մասին:

– Ինչո՞վ եք պայմանավորում, որ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսն այս անգամ աջակցեցին ԲՀԿ թեկնածուին:

– Ճիշտն ասած՝ սա նորություն չէ, և միշտ էլ Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» աջակցել են մյուս թեկնածուին, և լավ կլինի այդ հարցն ուղղել նրանց, ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել: Բայց որ լիարժեք, անմնացորդ սատարում էին մյուս թեկնածուին, դա փաստ է:

– Մեր նախորդ զրույցում Դուք նշեցիք, որ ընտրության արդյունքները բողոքարկելը Ձեր ոճի մեջ չի մտնում, իսկ պարտությո՞ւնը:

– Այո, ես ասացի` բողոքարկելն իմ ոճի մեջ չէ, և մինչև հիմա էլ այդպես է, և ես չեմ բողոքարկում, չնայած այսքան խախտումներին, ընտրակաշառքներ բաժանելու փաստերին… Ցուցակների մեջ Աբովյանից ավտոբուսներով մարդիկ են բերել և քվեարկել են ընտրատեղամասերում, բայց ես էլի եմ կրկնում` իմ ոճի մեջ չէ… Իսկ ինչ վերաբերում է, որ ես պարտվել եմ, ես ինձ հաղթած եմ համարում, որ այդքան մարդ ինձ ձայն է տվել, որ այդքան վստահության քվե եմ ստացել, և այդքան մարդ իմ կողքին է: Դա արդեն հաղթանակ է:

– Իսկ եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, Ձեզ աջակցեր և ընտրակաշառքի համար մեծ գումարներ տար, արդյունքները ա՞յլ կլինեին:

– Սա իմ` որպես քաղաքի ղեկավարի հինգերորդ ընտրությունն էր, և ոչ մի ընտրության ես ընտրակաշառք չեմ բաժանել: Այս ընտրությունների ժամանակ հանրապետության նախագահն էր խնդիր դրել, որ որևէ մեկին ընտրակաշառք չբաժանվի:

– Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեին, ի՞նչ եք կարծում՝ Դուք կհաղթանակեի՞ք:

– Սա արդացում չէ, արդար ընտրությունների խնդիրը չէ: Մի կողմում ԲՀԿ-ի ամբողջ ռեսուրսն էր, և ամբողջ քարոզչությունն իրականացնում էին ԱԺ ընտրությունների նման: Իսկ մյուս կողմում՝ տեղական մակարդակի ընտրություններ էին, դրա համար էլ այդպիսի արդյունք ստացվեց:

– Եթե հանրապետության նախագահը խնդիր էր դրել ընտրակաշառք չբաժանել, այդ նույն հանրապետության նախագահը ԲՀԿ-ի նախագան էլ չէ՞, այդ դեպքում նրանք ինչպե՞ս թույլ տվեցին իրենց:

– Խնդրում եմ` ինձ այնպիսի հարցեր չտալ, որ ես չկարողանամ իրենց փոխարեն պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում