Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը հայտարարել է,որ պատրաստվում է բաժանվել իր ամուսնուց` Էշթոն Քատչերից, որի հետ ամուսնացած էր վեց տարի:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Դեմին: 49-ամյա դերասանուհին հայտարարության մեջ ընդգծել է, որ այդ որոշումը շատ դժվարությամբ է կայացրել: Նա չի կոնկրետացրել, թե ինչն է եղել բաժանման պատճառը` պատասխանելով, որ կան «որոշակի արժեքներ և հարաբերություններ, որոնք նա սուրբ է համարում», այդ պատճառով եկել է ժամանակը «առաջ շարժվելու»: Նա իր շրջապատին խնդրել է ըմբռնումով և հարգանքով վերաբերվել իր որոշմանը:
33-ամյա Քատչերը Twitter-ի իր էջում գրել է, որ սիրով է հիշելու Դեմիի հետ անցկացրած ժամանակը:
Միաժամանակ People ամսագիրը գրել է, որ բաժանման պատճառը, ամենայն հավանակաությամբ, Քատչեի դավաճանությունն է:
Զույգի ընկերները պատմել են, որ վերջին ամիսներին Քարչերի և Մուրի հարաբերությունները լարված են եղել, և ամուսինները շատ քիչ ժամանակ են անցկացրել միմյանց հետ:
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2005 թվականի սեպտեմբերին: Համատեղ կյանքի ընթացքում նրանք հիմնել են The Demi And Ashton Foundation հիմնադրամը, որը պայքարում էր ամբողջ աշխարհում սեռական ստրկության դեմ:










































