Աշխարհում խոշորագույն օնլայն-ռիթեյլ Amazon-ը, որն այս շաբաթ սկսել է իր առաջին Kindle Fire պլանշետների վաճառքը, հաջորդ տարվա վերջին ներկայացնելու է սեփական պիտակով սմարթֆոնները:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Citigroup-ի վերլուծաբաններին, Amazon-ը, որի հիմնական բիզնեսը դեռ օնլայն-ռիթեյլ է, ակտիվ առաջ է գնում էլեկտրոնային շուկայում: IDC տվյալներով՝ էլեկտրոնային տեքստերի ընթերցանության սարքերի համաշխարհային շուկայում Amazon-ի բաժինը 2011 թվականի երկրորդ եռամյակում կազմում է 51.7 տոկոս: Kindle Fire պլանշետները նույնպես արդարացնում են բորոր սպասելիքները: Amazon-ը նույնիսկ մի քանի լրացուցիչ սարքեր է պատվիրել, քանի որ պլանշետը Amazon.com օնլայն խանութում դարձել է ամենաշատ գնվող ապրանքը:
Citigroup-ի վերլուծաբանների կարծիքով՝ Kindle ռիդերների և Kindle Fire պլանշետների այսպիսի հաջողությունից հետո սմաթֆոնների թողարկումը Amazon-ի հերթական տրամաբանական քայլն է:
Amazon-ը համարվում է համացանցային խոշորագույն ընկերություն` 93 միլիոն դոլար կապիտալով: 2011 թվականի ավարտին սպասվում է, որ ընկերության շահույթը կազմելու է 46.9 միլիարդ դոլար, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա շահույթից: