Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսի նոր հավաքածուն ամբողջությամբ գողացել են: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիզայների մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ գարուն-ամառ-2012 հավաքածուն անհետացել է Փարիզից Լոնդոն տեղափոխելու ժամանակ, որտեղ նոյեմբերի 18-ին պետք է տեղի ունենար դրա ցուցադրություն: Հագուստը, պայուսակները և կոշիկները տեղափոխվում էին գնացքով:
Լոնդոնի ոստիկանությունից հաստատել են կողոպուտի փաստը ` նշելով, որ գողացված հավաքածուի արժեքը կազմում է մոտ 40 հազար ֆունտ: Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն հայտնել` նշելով, որ տարվում է հետաքննություն:
Գործակալությունը նշում է,որ դիզայների այդ աշխատանքներն իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում: Սակայն չկարողանալով իր հավաքածուն ներկայացնել լոնդոնյան քննադատներին` Ջեյկոբսը կարող է կորցնել հեղինակությունը: Բացի այդ, գողերը կարող են օգտագործել նոր մոդելները Marc Jacobs կեղծ ապրանքանիշով արտադրանքի վրա:










































