Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կանչվել է ՀՔԾ և հարցաքննվել` կապված «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու դեպքի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակում:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր դիմումի հիման վրա, համաձայն որի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածել է իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ):
Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: