ԱՄՆ-ի ոստիկանությունը երեկ տեղի ունեցած «Գրավեք Ուոլ Սթրիթը» զանգվածային ակցիայի ժամանակ ձերբակալել է շուրջ 450 ցուցարարների:
ԻՆչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին, ամբողջ երկրում, ընդհանուր առմամբ, իրենց ակցիաներին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ:
Հեռուստաընեկությունը նշում է, որ միայն Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է ամենաքիչը 300 մարդու:
Շարժման պաշտոնական կայքում հաղորդվում է, որ առնվազն երկու վիրավոր կա: Այնուամենայնիվ, ոստիկանության և ցուցարարների միջև զանգվածային բախում չի եղել:
Նյու Յորքի ոստիկանությունից տեղեկացրել են, որ 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ ցուցարաներից մեկը նրանց վրա անհայտ հեղուկ է լցրել, որը մաշկի այրվածքներ է առաջացրել:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ցուցարարները հանդես են գալիս գոչծազրկության, իշխանությունների քաղաքականության և ֆինանսական ինստիտուտների դեմ` նրանց անվանելով «ֆինանսական ահաբեկիչներ» և պահանջելով բարձրացնել մեկ տոկոսը կազմող հարուստների հարկերը: Ավելի ուշ նման ակցիաները տարածվեցին աշխարհի մի շարք երկրներում` Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:








































