Երևանի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 18-ին, կայացել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնակալման արարողությունը:
Պաշտոնակալման արարողությունից հետո Երևանի քաղաքապետի ավանդական լանջաշղթան Տարոն Մարգարյանին է հանձնել ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
Պաշտոնակալման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տարոն Մարգարյանը դարձել է Երևանի 54-րդ քաղաքապետը:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի վերջին:











































