«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն կանանց է ծեծում, այլև մեդալներ է շնորհում, նախօրեին նա մասնակցել է Կապան քաղաքի ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը և Կապանի քաղաքապետին պարգևատրել «Դավիթ Բեկ» մեդալով:
Լիսկան մեդալը հանձնելուց հետո անմիջապես հեռացել է: Ի դեպ, Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիսկան երեկ աշխատանքի չէր գնացել: Ավելին՝ նա Լիոնում առանձնատուն է գնել և պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում: Լիոնում է սովորում նրա որդին, որն ավելի վաղ էր մեկնել: Ըստ որոշ լուրերի` այս օրերին նա զբաղված է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելով»:












































