«Առաջին լրատվական»–ի թղթակիցը հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ «Վոլգա Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նախագահական նստավայրի դարպասներին և փորձել է ներս մտնել: Ինչպես ավտոմեքենան, այնպես էլ նստավայրի դարպասը վնասված են:
Ավտոմեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է:
Այժմ նախագահի նստավայրը շրջապատված է ոստիկաններով, ովքեր թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել:









































