Ինչպես հաղորդում է CBSNews-ը, չորեքշաբթի օրը հանրությանն է ներկայացվել Titanic ֆիլմը՝ 3D տարբերակով:
Ջեքի և Րոուզի դերերը մարմնավորող Լեոնարդո Դիկապրիոն և Քեյթ Վինսլեթը չափազանց երիտասարդ տեսք ունեն։ Նրանք հանդիպում և սիրահարվում են խորտակվող նավում: Եվ, իհարկե, թրիլլերում կարելի է նաև լսել Սելին Դիոնի My Heart Will Go On երգը:
Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի 2012 թվականի ապրիլի 6-ից:
Նշենք, որ 2012 թվականի ապրիլի 15-ին իրական «Տիտանիկի» խորտակման 100–ամյակն է:










































