Սպիտակ տունն իր դժգոհությունն է հայտնել, որ նախագահ Բարաք Օբամայի նկարը օգտագործվում է գովազդի մեջ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
Մի քանի օր առաջ իտալական Benetton ընկերությունը սկսել է հերթական գովազդային քարոզարշավը, որի ընթացքում օգտագործել է քաղաքական և կրոնական առաջնորդների միմյանց հետ համբուրվելիս նկարների ֆոտոմոնտաժը: Այդ նկարներից մեկում ԱՄՆ նախագահ Օբաման համբուրվում է չինացի Հու Ցզինտաոի հետ, իսկ մյուսում՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ:
Գովազդային պաստառների մեջ կան նաև Հռոմի Պապը և Կահիրեի իմամ Ահմեդ Ալ Տայեբը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը և Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը: