ԱԺ նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ըստ նրա` Արևիկ Պետորսյանը դիմումում գրել է, որ ՍԴ դատավոր նշանակվելուց պատճառով դադարեցնում է իր անդամակցությունը ԲՀԿ-ին:
Ի դեպ, Արևիկ Պետրոսյան հրաժարականից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրա մասին ասել էր. «Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արևիկ Պետրոսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ, որ նա պետք է կուսակցության անունից որևիցե ծրագրերի մասին խոսեր, մեր նախաձեռնությունների մասին խոսեր»: