Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ԵՄ-ն գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվ կերպով զբաղվում է ԼՂ հարցի կարգավորմամբ. Հովհ. Հովհաննիսյան

Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն էլ, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, կանգնելու են ընտրությունների շեմին, և ԵՄ-ն փորձում է այդ երկրներում ընտրություններից առաջ որոշակի հարցեր ճշտել: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հայաստան տեղավորվում է հենց այս փիլիսոփայության տրամաբանության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Եթե Քեթրին Էշթոնի կարգի գործիչը Հայաստան այցելեր ոչ թե տարածաշրջանային այցով, այլ հատուկ գար մեր երկիր, ապա այդ այցը բոլորովին այլ նշանակություն կունենար»,- միաժամանակ նկատեց քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ այդ դեպքում այցի կարևորությունը ավելի մեծ կլիներ:

Անդրադառնալով Քեթրին Էշթոնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին աջակցելու մտքին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԵՄ-ն և նույն ինքը՝ Էշթոնը, գոնե մեկ տարի առաջ էին հայտարարում, որ իրենք շատ ավելի ինտենսիվ ու լուրջ պետք է զբաղվեն ԼՂ հակամարտության հարցով:

«Այնպես որ, ԵՄ-ն գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվ կերպով զբաղվում է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները չեն բավարարում ԵՄ-ին ու միջազգային հանրությանը: ԵՄ-ն գնում է այն ճանապարհով, որում թեև Մինսկի խմբի ստատուս քվոն պահպանվում է, բայց ԵՄ-ն շատ ավելի ակտիվ մասնակցություն է ցուցաբերում կարգավորման գործընթացին և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Քեթրին Էշթոնը Հայաստան է ժամանել այսօր՝ նոյեմբերի 17-ին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը և շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը: Զրուցակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե՛ բարձր մակարդակի շփումներով, թե՛ քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ և խորացմամբ, թե՛ ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով:

Քեթրին Էշթոնն իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում