Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Քեթրին Էշթոնի այցը վկայում է, որ մեր երկիրը տարածաշրջանում ուրույն տեղ և հավասարակշռող դեր ունի. ՀՀԿ-ական պատգամավոր

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հայաստան վկայում է, որ մեր երկիրը տարածաշրջանում ուրույն տեղ ու բոլոր վեկտորներով իր հավասարակշռող դերն ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

««Արևելյան գործընկերությունը» ԵՄ համար և՛ քաղաքական, և՛ տնտեսական բավական մեծ նշանակություն ունի, և Էշթոնի այցն այս առումով հետաքրքրություն ցուցաբերող պետք է դիտարկել: Վերջին տարիներին Հայաստանը բավականին ակտիվ դերակատարություն ունի «Արևելյան գործընկերության» ծրագրերում, ձգտում է մասնակից լինել եվրոպական ընդհանուր գործընթացներին: Հայաստան-ԵՄ ուղիղ և բազմակողմ հարաբերությունները ինքնին խոսում են այն մասին, որ այդ հարաբերությունների օրակարգում գտնվող խնդիրները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական, վերջացրած ժողովրդավարության հարցերով»,- ասաց նա:

Անդրադառնալով Քեթրին Էշթոնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին աջակցելու մտքին՝ Արտակ Զաքարյանը նկատեց. «Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը հարցի կարգավորման միակ արդյունավետ ձևաչափն է, և դա բոլորն են գիտակցում: ԵՄ-ն, շահագրգռված լինելով «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորմամբ, բնականաբար առաջնորդվում է խաղաղության ու կայունության սկզբունքներով: Միանշանակ է, որ այս հարցում ԵՄ ներկայացուցիչն իր աջակցությունն է հայտնում հակամարտության կարգավորման հարցն առաջ տանելուն»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Քեթրին Էշթոնը Հայաստան է ժամանել այսօր՝ նոյեմբերի 17-ին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը և շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը: Զրուցակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե՛ բարձր մակարդակի շփումներով, թե՛ քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ և խորացմամբ, թե՛ ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով:

Քեթրին Էշթոնն իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում