Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.0 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 383.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46-ով և կազմել 384.48 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառում են 384.5-386 դրամով և գնում՝ 381-382.5 դրամով:











































