Թաիլանդի պատգամավորները առաջարկել են ջրհեղեղից տուժած Բանգկոկի փոխարեն կառուցել նոր մայրաքաղաք: Խնդիրն այն է, որ տարեցտարի Բանգկոկում ապրելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Թաիլանդի մայրաքաղաքը ամեն տարի ջրի մակարդակից 20 սմ ցած է իջնում, իսկ անձրևներն այդ գործընթացն ավելացնում են:
Ինչպես հաղորդում է РБК daily-ն, նոր մայրաքաղաքը առաջարկում են կառուցել միջազգային օդանավակայանի հարևանությամբ, որտեղ ռելիեֆը թույլ է տալիս ջրհեղեղի ջրերին ավելի արագ հեռանալ դեպի Սիամական նեղուց: Պատգամավորները կոչ են անում ավելի արագ որոշում կայացնել, քանի որ հարցի երկարաձգումը նոր վնասներ է բերում:
Պետք է նշել, որ Բանգկոկի ջուրը աստիճանաբար իջնում է, սակայն, փորձագետների կարծիքով, քաղաքի արևմտյան հատվածը ջրով լի կմնա մինչև 2012 թվականը, քանի որ այդ շրջանից ջուրը դժվար է հոսում:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Թաիլանդում սկսված ջրհեղեղներից տուժել է ավելի քան 11 միլիոն մարդ, իսկ 562 մարդ մահացել է: Հասցված վնասը գնահատվում է 16 միլիարդ դոլար: