Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դանիել Սթեյնն Աշխաբադում անդրադարձել է «Անդրկասպյան» գազատարի խնդրին.
«Եթե Թուրքմենստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն այդ խողովակաշարի կառուցման շուրջ, ապա ոչ մի երկիր իրավունք չի ունենա խոչընդոտելու այդ որոշմանը։ Էներգակիրներով օժտված երկրները պետք է անկախ լինեն դրանց արտահանման երթուղիների հարցում համապատասխան ընտրություն կատարելու համար»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իրանը դեմ են Կասպիցի հատակով ամեն տիպի խողովակաշարարերի անցկացմանը՝ նախքան Կասպիցի իրավական կարգավիճակի (ծով կամ լիճ) հստակեցումը։









































