«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները Ալվանք գյուղից բերման են ենթարկել 26-ամյա Վրեժ Միրզոյանին:
Վերջինս հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:











































