Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Մեքենայի շրջվելու հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:«










































