Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նոյեմբերի 15-ին` ժամը 23.35-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Հ-ին, 23-ամյա Ալվարդ Հ-ին, 33-ամյա Վանուշ Թ-ին և 24-ամյա Աննա Ք-ին:
Աննա Ք-ի պայուսակում հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2 գ դեղնականաչավուն զանգված, Ալվարդ Հ-ի պայուսակում՝ նույն թմրամիջոցին նմանվող 0,2 գ զանգված, իսկ Վանուշ Թ-ի բաճկոնի գրպանում՝ 0,3 գ հաշիշանման զանգված:
Ըստ Աննա Ք-ի հայտարարության՝ իր մոտ հայտնաբերված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Ալվարդ Հ-ից:
Ալվարդ Հ-ն հայտարարել է, որ իր մոտ եղած դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը ձեռք է բերել Հայկ Հ-ից, իսկ Վանուշ Թ-ն էլ հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը հաշիշ է, որը ձեռք է բերել և Հայաստան ներկրել ՌԴ-ից:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:










































