ԱՄՆ նախագահ բարաք Օբամային Ավստրալիա նախատեսվող այցից առաջ կառաջարկվի ապահովագրվել կոկորդիլոսների հարձակումներից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Հյուսիսային տարածքներ» նահանգի գլխավոր նախարար Փոլ Հենդերսոնը պատրաստվում է ԱՄՆ նախագահին և նրա կնոջը 50 հազար դոլարով ապահովագրել նահանգի մայրաքաղաք Դարվին այցելության ժամանակ:
Այս նահանգում արևադարձային կլիմայի պատճառով կոկորդիլոսները մեծ թիվ են կազմում: