Այսօր կառավարության նիստում որոշվեց 301 մլն դրամ հատկացնել տավարաբուծության զարգացմանը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց, որ նախատեսվում է ձեռք բերել 210 գլուխ տոհմային երինջներ:
Հավանություն տրվեց նաև սննդամթերքի անվտանգության ռազմավարության ընդունմանը: Ըստ նախարարի` դրա իրագործման արդյունքում ԵՄ հետ խորը և համապարփակ առևտրային պայմանագրի կնքման նախադրյալներ կստեղծվեն:
Կառավարությունը որոշեց նաև դեկտեմբերի 2-3-ը Երևանում մանկական Եվրատեսիլի անցկացման նպատակով «Եվրատեսիլ» հիմնադրամի պահուստային ֆոնդի հաշվին նվիրաբերել 172 մլն դրամ, քանի որ դոնորներից ստացված գումարները բավարար չեն:









































