Նյու Յորքի ոստիկանությունը նոյեմբերի 16-ին ձերբակալել է «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակցի, որը սպառնացել էր այրել քաղաքը:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, ձերբակալվել է 29-ամյա Նկրումա Թինսլին, որը խոստացել է «այրել Նյու Յորքը» և մասնավորապես «Մոլոտովի կոկտեյլ» նետել Macy’s խանութի շենքի վրա: Նրա խոսքերով՝ ակցիան պլանավորել էր անցկացնել նոյեմբերի 17-ին:
Նյու Յորքի ոստիկանները, ծանոթանալով YouTube-ում տեղադրված տեսանյութին, Թինսլիի խոսքերում նրան կալանավորելու հիմք են գտել համար: Չորեքշաբթի Թինսլիին հայտնաբերել են Մանհեթենի այգում, որտեղ սեպտեմբերից ցույց են անցկացնում «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցները: Նրան կալանավորել են ահաբեկչության սպառնալիք տալու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ հազարավոր ցուցարարներ բողոքում են ԱՄՆ կառավարական և ֆինանսական ինստիտուտների վարած քաղաքականության դեմ:
Թերթը նաև գրում է, որ ցույցի մասնակիցների մեծամասնությունը հայտարարել են, թե որևէ կերպ չեն աջակցել Թինսլիի առաջարկին` այրել քաղաքը:









































