«Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջերս, երբ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարան է եկել, լրագրողներից մեկը նրան հիշեցրել է իր երբեմնի «ընդդիմադիր» պահվածքի մասին:
«Լֆիկ Սամոյի «ընդդիմադիր հակումները» դրսևորվել էին խորհրդարանի դահլիճում, երբ նա նստում էր «Ժառանգության» շարքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Ջարուհի Փոստանջյանի կողքին»:
Պատգամավորն ասել է, որ նորմալ է՝ «Ես բոլորի հետ էլ լավ եմ»:
«Իսկ երբ լրագրողներից տեղեկացավ, որ «Ժառանգության» հետ «լավ լինելու» արդյունքում իրեն մի նոր ածական է կպել` Րաֆֆու Սամվելը, բավականին զվարճացավ»:










































