Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Երևանի սրտում իրանական կազմակերպությունը 50 հարկանի շե՞նք է կառուցելու. մամուլ

«ՀԺ»-ն գրում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդենթուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի շենք:

«Մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային մի քանի ինստիտուտներում, հույժ գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը: Երևանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ): Մի քանի հարկը լինելու է առևտրային նշանակության, մի քանիսը՝ բնակելի, ավելի քան 10 հարկ՝ հյուրանոց և այլն: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների` այս նախագծի իրականացման համար իրանական կողմը արդեն կոնկրետ քայլեր է անում համապատասխան պաշտոնյաների շահագրգռելու համար: Այսինքն, ովքեր իրավասու են այս նախագիծը կյանքի կոչելու հետ կապված որոշում կայացնել, կարող են ակնկալել որոշակի «լավ վերաբերմունք»:

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր օգնականի միջոցով մեզ փոխանցեց, որ ինքը ծանոթ է այս նախագծին, բայց որևէ վերաբերմունք առայժմ չի հայտնի: Ըստ մեզ փոխանցած պատասխանի` հարցը դեռ չի քննարկվել քաղաքաշինական խորհրդում, ինչը նշանակում է, որ պաշտոնապես նման նախագիծ դեռ չկա: Նման պատասխանը արդեն իսկ վտանգի զգացում է առաջացնում: Որ նշված տեղում նման կառույցը ուղղակի խայտառակություն է, ակնհայտ է անգամ ոչ մասնագետի համար: Եվ եթե գլխավոր ճարտարապետը խուսափում է միանգամից որպես մասնագետ անկեղծ գնահատական տալ նախագծին, նշանակում է` արդեն իսկ չի բացառում Երևանի սրտում նման կառույց թույլ տալու հնարավորությունը: Հասկանալի է, նման որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնյաները ամենևին Էլ չեն առաջնորդվելու մասնագիտական չափորոշիչներով: Նրանց համար կարևոր է լինելու վերևի հրահանգը, և թե որքան կկազմի «լավ վերաբերմունքը»:

Իսկ դրական որոշումից հետո կխոսեն խոշորածավալ ներդրման մասին, դրանից հետո միայն այս շենքի կառուցմամբ կպլպլացնեն շինարարությանը վերաբերող վիճակագրական ցուցանիշները, վերջում Էլ կհայտարարեն’ տեսնո՞ւմ եք, ոնց ենք շենացնում Հայաստանը:

Մի խոսքով՝ «հաց և տեսարաններ»: Իսկ իրանական կողմի շահագրգռվածությունն այլ է. Երևանի ամենաբարձր շենքը նույնիսկ ամենաբացասական իմաստով կդառնա սիմվոլ, և դրա անունը կլինի «Պերսիա թաուեր» ՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն, ասելով Երևան՝ դրա սիմվոլներից մեկն էլ կդիտարկվի «Պերսիա թաուերը», որը կխորհրդանշի Իրանի հզորությունը, ներկայությունը ամբողջ աշխարհում և այլն: Եվ այդ նպատակով դժվար թե իրանցիները նախագծի իրականացման համար միջոցների առաջ կանգնեն: Այնպես որ, այս նախագծի իրականացման հավանականությունը կարելի է բավական բարձր գնահատել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում