«Հրապարակ»-ը գրում է, որ ոստիկանության Մեծամորի բաժնի նոր պետ Մուշեղ Օհանյանի առաջին գործը եղել է բաժնի շենքի վրա ծածանվող ՀՀ պետական դրոշի փոխարինումը նորով:
«Ինչպես հայտնի է, նախկին պետ Մարատ Պողոսյանն իր պաշտոնին հրաժեշտ տվեց այն պատճառաբանությամբ, որ պատշաճ ուշադրություն չի դարձրել ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին՝ դրոշին, որը վերածվել էր ցնցոտիի: Իհարկե, մեծամորցիները գոհ են, որ հիմա քրջի փոխարեն շենքի վրա եռագույն դրոշ է ծածանվում, բայց ասում են, որ բաժնի պետից ակնկալում են անաչառ և օբյեկտիվ գործունեություն, ինչը նախորդի օրոք ավելի շատ էր պակասում»:







































