Բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հուսով է, որ 2011թ.-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում իր թիմը կհանդիպի «Բարսելոնա»-ին:
«Տվյալ պահին «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Ինձ համար մեծ պատիվ կլիներ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հանդիպել նրանց: «Բարսելոնա»-ի հետ եզրափակիչն իմ երազանքն է: Սակայն դրա իրականացման համար մենք պետք է կիսաեզրափակիչում լավ խաղանք»,- Նեյմարին մեջբերում է France Football-ը:
Նշենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա Ճապոնիայում` ս.թ. դեկտեմբերի 8-18-ը:







































