Վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորությամբ կազմվել է Իտալիայի նոր կառավարությունը: Այն բաղկացած է 17 նախարարներից, որոնց մեջ կան երեք կանայք. Աննա Մարիա Կանչելիերին` ներքին գործերի նախարար, Էլզա Ֆորներոն` աշխատանքի և հավասար հնարավորությունների նախարար, Պաոլա Սևերինոն ` արդարադատության նախարար: Ս. Բեռլուսկոնիի օրոք նախարարների թիվը հասնում էր 23-ի:
Վարչապետ Մարիո Մոնտին կզբաղեցնի նաև ֆինանսների նախարարի պաշտոնը:
Արտաքին գործերի նախարար է նշանակվել ԱՄՆ-ում Իտալիայի դեսպան Ջուլիո Տերցի դի Սանտ Ագատան:
Մարիո Մոնտին նշել է, որ կառավարության իր պաշտոնին կմնա մինչև մանդատի լրանալը` 2013 թվականը: Նա կիրականացնի բարեփոխումներ, որոնք կպահանջեն մեծ ջանքեր:







































