Դերասանուհի Քրիստին Ստյուարտին առաջարկել են խաղալ «Ակիրա» ֆիլմում: Այն կդառնա 1988 թվականին նկարահանված «Ակիրա» ճապոնական մուլտֆիլմի վերարտադրությունը:
Heat Vision- ը հայտնում է, որ մուլտֆիլմում իրադարձությունները տեղի են ունեցել Նեո-Տոկիոյում: Ակիրա անունով երեխան, որն ունի պարանորմալ ունակություննր ոչնչացնում է Տոկիոն և ստեղծում այդ նոր մեգապոլիսը:
Warner Bros. ընկերությունը 2002 թվականին գնել է նկարահանման իրավունքները: Ամերիկյան տարբերակում գործողությունները կզարգանան Նոր Մանհեթենում: Բացի այդ, վերարտադրությունն անիմացիոն չի լինելու:
Քրիստին Ստյուարտը մեծ համբավ է ձեռք բերել՝ խաղալով «Сумерки», «Сага» և այս շարքի մյուս ֆիլմերում:







































