Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին մեղադրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրից հետո Էվրան հայտարարեց, որ Սուարեսն իր հասցեին ռասիստական արտահայտություններ է արել:
Ուսումնասիրելով տեսագրությունները` Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան հաստատեց Սուարեսի տգեղ արարքը:
Միևնույն ժամանակ «Լիվերպուլ»-ը պաշտպանել է իր ֆուտբոլիստին, ով իր մեղավորությունն ամբողջովին բացառել է:









































