Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 89-ամյա անդամներից մեկին պատկերող տեսագրությունը, որտեղ նա իր գործընկերներից մեկին ցույց է տալիս V-նշանը այն բանից հետո, երբ վերջինս անդրադառնում է նրա տարիքին, դարձել է անհավանական չափերի մասսայականություն վայելող օնլայն հիթ:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, հազարավոր մարդիկ են արդեն տեսել, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի կառավարության երկրորդ պալատում պահպանողական բարոնուհի Թրամփինգթոնը ձեռքի այդ վիրավորական շարժումը ցույց տալիս նախկին պաշտպանության քարտուղար 78-ամյա լորդ Քինգին:
Բարոնուհին, սակայն, հերքել է այս լուրերը` ասելով, որ ինքը նման ժեստ անելու մտադրություն չի ունեցել: