Աշխաբադում ԵՄ ներկայացուցիչ Պիեռ Մորելը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերիմուհամեդի հետ քննարկել է թուրքմենական գազի Տրանսկասպյան գազամուղով դեպի Արևմուտք տեղափոխման հարցը:
РИА Новости-ն հայտնում է, որ Մորելը ողջունում է Թուրքմենստանի բնական ռեսուրսների տեղափոխման ծրագիրը:
Լրագրողներին Մորելն ասել է, որ ՄԱԿ-ն առաջին անգամ կազմել է մանդատ, որպեսզի բանակցությունների արդյունքում Թուրքմենստանի, Ադրբեջանի և ԵՄ–ի միջև կնքվի էներգետիկ համագործակցության համաձայնագիր։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագրի կնքման համար հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունենում: