London Associated Press-ը տեղեկացնում է, որ «Twilight» կինոնկարի բրիտանացի սիրահարները անհամբերությամբ սպասում են Լոնդոնում կայանելիք «The Twilight Saga: Breaking Dawn–Part 1» ֆիլմի պրեմիերային:
Բայց այն երկրպագուները, ովքեր հույս ունեն տեսնել Բելլա Սվոնի դերում հանդես եկող Քրիստին Ստյուարտին, ստիպված կլինեն բավարարվել միայն մյուս դերասաններին տեսնելով, որոնց շարքում կլինեն Ռոբերտ Պետինսոնը` Էդվարդ Քուլենի դերակատարը, ինչպես նաև՝ Ջեյկոբ Բլեքին մարմնավորող Թեյլոր Լոութները:
«Twilight»-ի առաջին ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին: Սա արդեն չորրորդ ֆիլմն է, որտեղ Բելլան վերջապես կամուսնանա իր վամպիր ընկերոջ հետ:
Մեծ Բրիտանիայում ֆիլմի առաջին ցուցադրումը կլինի ուրբաթ օրը:











































