Նյու Յորքում տեղի ունեցած Christie’s աճուրդում անհայտ կոլեկցիոները 4.3 մլն դոլարով գնել է գերմանացի հայտնի վարպետ Անդրեաս Գուրսկի Հռենոս գետի լուսանկարը (1999 թ.):
Այսպիսով, Գուրսկի լուսանկարը դարձավ պատմության մեջ ամենաթանկ նկարը: Այն վաճառվել է կես միլիոն դոլարով ավելի թանկ, քան մինչ այդ ամենաթանկ համարվող ամերիկացի Սինդի Շերմանի անանուն լուսանկարը:
Ինչպես գրում է Bild ամսագիրը, նկարիչը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչու է Հռենոսն այդքան գեղեցիկ: Նրա նկարում չեն երևում ո՛չ դղյակներ, ո՛չ ձկնորսական տնակներ, ոչինչ՝ բացի մոխրագույն ջրերից, մոխրագույն երկնքից, մոխրագույն փողոցներից և կանաչ մարգագետնից:
«Հռենոս 2-րդը» պանորամային նկար է, որը մտնում է 6 աշխատանքից բաղկացած հավաքածուի մեջ: Դրանցից 2-ը գտնվում են մասնավոր կոլեկցիոներների մոտ, մյուսները`պատկերասրահներում:









































