Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Թուրքիան մերժել է Իրանին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը պատասխանել է ատոմակայանների կառուցման հարցում իրանական կողմի առաջարկին։

Հիշեցնենք, որ Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի և ֆիզիկայի ու մաթեմատիկայի իրանական ինստիտուտի ղեկավար Մոհամադ Ջավադ Լարիջանին Նյու Յորքում լրագրողներին հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է օգնել Թուրքիային ատոմակայաններ կառուցելու հարցում և պատրաստ է Թուրքիայի հետ կիսել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը։

Այս կապակցությամբ Յըլդըզը նշել է. «Մեզ համար Իրանը շատ կարևոր հարևան երկիր է, Թուրքիան և Իրանը նավթի ու գազի առևտուր են անում, էլեկտրաէներգիայի արտադրությանն առնչվող համապատասխան նախագծեր են իրականացնում։ Սակայն ներկայումս ատոմակայանների կառուցման հարցում համագործակցության մասին խոսք գնալ չի կարող»։

Հիշեցնենք, որ թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը։ Այն կառուցվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում։ Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում. այդ կապակցությամբ բանակցություններ էին տարվում Ճապոնիայի հետ, սակայն Ֆուկուսիմայի աղետից հետո Ճապոնիան հրաժարվեց։

Ներկայումս բաց է մնում նաև Թուրքիայի պլանավորած երրորդ ատոմակայանի՝ Իղնեադայի (Թրակիա, եվրոպական հատված) կառուցողի հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում