Կայացան «Եվրո-2012»-ի անցումային երկրորդ խաղերը:
Առաջին մրցավեճերից հետո Խորվաթիայի, Չեխիայի և Իռլանդիայի հավաքականները գրեթե լուծել էին իրենց առջև դրված խնդիրը: Անհայտ էր, թերևս, Պորտուգալիայի և Բոսնիայի հավաքականների` երկխաղյա մրցավեճի ելքը: Անցումային երկրորդ խաղում Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչները ցույց տվեցին իրենց բարձր կարգը` 6:2 հաշվով ջախջախելով հակառակորդին:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Պորտուգալիա – Բոսնիա` 6:2
1:0 Քրիշտիանու Ռոնալդու (8’), 2:0 Լուիշ Նանի (24’), 2:1 Զվեզդան Միսիմովիչ (41’), 3:1 Քրիշտիանու Ռոնալդու (53’), 3:2 Էմիր Սպահիչ (65’), 4:2 Հելդեր Պոշտիգա (72’), 5:2 Միգել Վելոզու (80’), 6:2 Հելդեր Պոշտիգա (82’)
Էստոնիա – Իռլանդիա ` 1:1
1:0 Ստիվեն Ուորդ (32’), 1:1 Կոնստանտին Վասիլև (57’)
Չեռնոգորիա – Չեխիա` 0:1
0:1 Պյոտր Յիրաշեկ (81’)
Թուրքիա – Խորվաթիա` 0:0








































