Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Անհապաղ ազա՛տ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին:

«Իրավունքի և ազատության» կենտրոն ՀԿ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ի հեճուկս հայաստանյան հասարակության և միջազգային հանրության պահանջների՝ ՀՀ իշխանությունները շարունակում են քաղբանտարկյալներին պահել բանտերում: Չբավարարվելով իրենց քաղաքական հակառակորներին առաջադրված մտացածին ու շինծու մեղադրանքներով երկար տարիների ազատազրկման դատապարտելով՝ իշխանությունները շարունակում են նաև ազատազրկման վայրերում նրանց նկատմամբ կիրառել տարաբնույթ ճնշումներ ու բռնություններ:
Կալանավայրերի ղեկավարությունը, իրենց ունեցած լծակներն օգտագործելով, փորձում է ազատազրկման վայրերում քաղբանտարկյալների համար ստեղծել թշնամական միջավայր և այնպիսի անտանելի պայմաններ, որ նրանք ստիպված լինեն հրաժարվել իրենց պայքարից ու գաղափարներից: Անցած երկու և ավելի տարիների ընթացքում իշխանություններին դա չի հաջողվել, չի հաջողվելու նաև առաջիկայում: Բայց նրանք շարունակում են չհրաժարվել անընդհատ ձախողվող իրենց այդ փորձերից:
Մամուլում շարունակվում են հրապարակումները քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից կիրառվող անօրինականությունների, ոտնձգությունների և բռնությունների վերաբերյալ: Երեկ էլ «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ կազմված արձանագրություն էր տարածել Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը, ինչից պարզորոշ երևում է, որ իշխանությունները շարունակում են դիմել ցանկացած անօրինական քայլի, որպեսզի նա զրկված լինի արտաքին աշխարհի հետ կապից, անձնական նամակագրություն ունենալու իրավունքից, փաստաբանի ծառայություններից օգտվելու և հրապարակախոսական գործունեություն ծավալելու հնարավորություններից: Ակնհայտ է, որ իշխանությունների գերխնդիրը Փաշինյանի հրապարակախոսական գործունեությունը կասեցնելը և որքան հնարավոր է երկար նրան ազատազրկման վայրում պահելն է:
«Իրավունքի և ազատության կենտրոնը» պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Կրկին դատապարտելով քաղբանտարկյալների, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտմանն ու անվտանգությանն ուղղված՝ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ցանկացած քայլ, դիմում է հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան և այլ հասարակական ու լրագրողական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին՝ առաջարկելով միանալ Փաշինյանի պաշտպանության գործին և իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն լրագրողի, որը վտանգված է, և ում դեմ այսօր աշխատում է իշխանական մեքենան իր ողջ հզորությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում