Հակաուոլսթրիթյան ցուցարարների ճամբարը քանդելուց ժամեր անց ոստիկանությունը սկսել է վերաբացել Մանհեթընի զբոսայգին, քանի որ դատարանն արգելել էր վրաններ տեղադրել այդ տարածքում. տեղեկացնում է news.com-ը։
Ոստիկանությունը բացել է այն դարպասը, որը կառուցվել էր Զուկոտի զբոսայգու շուրջը` թույլ տալով ցուցարարներին մեկ-մեկ մտնել այնտեղ` բացատրելով, որ, ըստ դատարանի որոշման, նրանք կարող են հավաքվել, բայց չեն կարող ճամբարել կամ քնել այնտեղ: Ոստիկանության սպան ասել է, որ ոչ մեկին չեն արգելի մտնել զբոսայգի:
Ինչպես իր հայտարարությունում նշել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, զբոսայգին բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել այն, քանի դեռ նրանք ենթարկվում են զբոսայգու կանոններին:









































