ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կողմ է խաղերի ժամանակ մարզադաշտի ճակատային գծերի մոտ մեկական լրացուցիչ մրցավարների առկայությանը: Միաժամանակ նա դեմ է արտահայտվել նոր տեխնոլոգիաներին, որոնք ցանկանում է ներմուծել Զեպպ Բլատտերը:
«Կարծում եմ՝ լրացուցիչ մրցավարների առկայությունը լավ միտք է: Չեմպիոնների Լիգայի համար նույնպես այս որոշումը դրական արդյունք ունի: Չեմ հասկանում, թե ինչու այս միտքը դուր չի գալիս Բլատտերին: Հավանաբար պատճառն այն է, որ սա նրա մտահղացումը չէ: Ինչպես գիտեք՝ ես դեմ են նոր տեխնոլոգիաների ներմուծմանը ֆուտբոլ: Կարծում եմ, որ մրցավարները պետք է ավելի մեծ օգնություն ստանան, որովհետև նրանց սխալները շատ լավ երևում են հեռուստացույցով: Խաղադաշտում մեկ մրցավարի ներկայությունը բավարար չէ: Գիտեմ, որ շատերը կողմ են տեսագրությունների ներմուծմանը, սակայն ես համոզված եմ, որ որոշումները պետք է կայացվեն մարդկանց կողմից»,- ասել է Պլատինին:







































