Facebook-ը հետաքննում է իր կայքում տեղադրված պոռնոգրաֆիկ բնույթի և բռնություն պատկերող նկարների հսկայական հոսքի մասին հաղորդումները:
Այդ բովանդակությունը՝ հղումների, տեսահոլովակների և նկարների տեսքով, հայտնվել է կայքում երկուշաբթի օրը և պարունակում է այնպիսի հայտնի մարդկանց կեղծված նկարներ, ինչպիսին է Ջասթին Բիբերը, ով պատկերված է վարկաբեկող իրավիճակներում՝ բռնության տեսարաններում և մինչև անգամ անասնապղծությամբ զբաղվելիս:
Ըստ տեխնոլոգիական ZDNet կայքի, այս նյութերը կապված են ինչ-որ տեսակի սփամ–վիրուսի հետ, որը տարածվում է, երբ անտեղյակ օգտագործողները սեղմում են վարակված հղումը:
Facebook-ից օգտվողներն օգտագործել են Twitter-ի էջերը իրենց զայրույթն արտահայտելու համար` սպառնալով մեկընդմիշտ դուրս գրանցվել սոցիալական ցանցից:









































