Մեքսիկացի զինվորները Մորելիա քաղաքում ձերբակալել են մի մարդու, ով իրենց տվյալների համաձայն՝ կարող է լինել «Ասպետների Տաճարներ» խմբավորման ղեկավարը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իշխանությունները ձերբակալված Խուան Գաբրիել Ֆավելին կասկածում են առևանգման և 2011 թ. Մորելիայում 31 մարդու սպանության մեջ:
«Ասպետների Տաճարներ»-ը վերջերս Մեքսիկայում հայտնված նարկոկարտելներից է, որը վերահսկում է մետաֆետամինի և մարիխուանայի առևտուրը երկրի արևմտյան մասում:









































