Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը երեքշաբթի օրը բողոք է ներկայացրել՝ իրեն Շվեդիա տեղափոխելու հարցի հետ կապված` խնդրելով վերանայել այդ գործը Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոյեմբերի սկզբին Լոնդոնի Բարձր դատարանը մերժել է Ասանժի բողոքարկությունը՝ նույն հարցի հետ կապված: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, և դատարանը ուզում է նրան հանձնել Շվեդիայի իշխանություններին:
Այժմ Ասանժը հայտարարել է, որ գործը հանրային նշանակության խնդիր է, և խնդրում է իրեն հանձնել գերագույն դատարանին:
Այս գործի լսումները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:









































