Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը երկրի նախկին նախագահներին երաշխավորում է անձեռնմխելիություն՝ քրեական հետապնդումներից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս օրենքը ընդունվել է ոչ միայն իշխանամետ կուսակցությունների, այլ նաև ընդդիմության կողմից:
«Օրենքը կմեղմի առճակատումը քաղաքական ուժերի միջև, որոնք ունեն տարբեր մոտեցումներ երկրում տիրող սոցիալական և քաղաքական իրավիճակի շուրջ»,- հայտարարել է Ադրբեջանում իշխող կուսակցության անդամ Գյուլեր Ահմեդովը:









































